-
07.11.2023|
00:01
Տեր իմ, որ բացում ես ամեն առավոտը լույս ու հույս օրվա մեջ ներդնելով,
դարձնում ես այն պարգև մեզ համար,
այս վաղ ժամին խոսքս ուղղում եմ քեզ:
-
06.11.2023|
00:01
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ,
Դո՛ւ ես իմ պահապանը, ես Քո ձեռքում եմ։
-
05.11.2023|
00:01
Տե՛ր, մտիր իմ տունը
Եվ ազատիր ինձ չարից,
բուժիր իմ բոլոր հիվանդությունները և արատները:
-
04.11.2023|
00:01
Ամենակարող Տե´ր,
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ
Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:
-
03.11.2023|
00:01
Եղիր ավելի բարի, քան ընդունված է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր պատերազմը, ճակատամարտերը և կորուստները:
-
02.11.2023|
00:01
Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից:
-
01.11.2023|
00:01
Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր:
-
31.10.2023|
00:01
Տէր, ողորմեա,
Տէր, ողորմեա,
Տէր, ողորմեա…
-
30.10.2023|
00:01
Օգնէ՛ մեզի, Տէ՜ր, օգնէ՛ մեզի, ո՜վ մեր փրկիչ Աստուածը, Քու մեծ անունիդ փառաւորութեան համար.
Տէ՜ր, փրկէ՛ մեզ եւ քաւէ՛ մեր մեղքերը,
Քու սուրբ անունիդ համար:
-
29.10.2023|
00:01
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: